Վրաստանը կողջունի ՌԴ հետ ուղիղ ավիահաղորդակցության վերականգնումը 3 փետրվարի 2023 - 19:05 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի իշխանությունները կողմ են արտահայտվել ՌԴ հետ ուղիղ ավիահաղորդակցման վերականգնմանը։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի իշխող «վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն՝ հավելելով, որ Թբիլիսին միայն կողջունի Մոսկվայի նման որոշումը։ «Ինչ վերաբերում է թռիչքների վերսկսմանը, ապա դա ՌԴ կողմից կիրառված պատժամիջոց է։ Եթե ՌԴ-ն հանի միակողմանի պատժամիջոցը, մենք դա կողջունենք ի շահ մեր քաղաքացիների և հայրենակիցներին»,-ասել է Կոբախիձեն, գրում է Interfax.ru-ն։ Նա հակադարձել է ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինի այն հայտարարությանը, թե «տանգոյի համար երկուսն են հարկավոր»՝ նշելով, որ Վրաստանի հետ ավիահորթակցությունը կասեցնելու մասին որոշումը ՌԴ-ն 2019-ին միայնակ է ընդունել։ «Եթե նրանք չեղարկեն այդ պատժամիջոցը, դա կլինի նրանց որոշումը։ Մենք ողջունում ենք , քանի որ դա բխում է մեր քաղաքացիների շահերից։ Սա է մեր դիրքորոշումը և այն պարզ է»,-ասել է Կոբախիձեն։ Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել էր, որ հուսով է, որ ՌԴ-ն շուտով կկարողանա վերսկսել ուղիղ ավիահաղորդակցությունը Վրաստանի հետ: Նա նշել է, որ հարգանքի է արժանի է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին չմիանալու Վրաստանի դիրքորոշումը: Ուշագրավ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Ամենաընթերցվողը բաժնում | Նորագյուղի վերակառուցման նախագծի ամփոփ հայեցակարգ-կոնցեպտն արդեն պատրաստ է Հայեցակարգ-կոնցեպտը քննարկվել է կառավարության մակարդակով Ամերիկահայ գործարարը քաղցկեղի դեմ նոր դեղամիջոց ստեղծելու համար WITSA-ի մրցանակ է ստացել Նրա հիմնադրած և ղեկավարած ընկերությունը՝ «Ագենուս Բիո»-ն, զբաղվում է քաղցկեղի բուժման աշխատանքներով Ցուցուլյան․ «Դոմուսում» հակահրդեհային համակարգ չկար Նա նաև ասել է, որ վնասների չափի մասին դեռ վաղ է խոսել Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմը՝ Բուենոս Այրեսի միջազգային փառատոնի «Լավագույն լայնամետրաժ ֆիլմ» Մրցանակը, ֆիլմի հեղինակի անունից, ստացել է դեսպանը |