Վրաստան ID քարտերով և ԱՄԷ առանց վիզա հնարովոր կլինի մեկնել համաձայնագրերը պետությունների կողմից վավերացվելուց հետո 4 փետրվարի 2023 - 10:30 AMT PanARMENIAN.Net - ՀՀ քաղաքացիների՝ նույնականացման (ID) քարտերով Վրաստան մուտք գործելու և Արաբական Միացյալ Էմիրություններ առանց մուտքի վիզա այցելելու մասին ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ դա հնարավոր կլինի անել պետությունների կողմից վավերացվելուց հետո։ 2022թ. հունվարի 12-ին ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագիրը, որն ուժի մեջ մտնելուց հետո ՀՀ քաղաքացիները կարող են Վրաստան այցելել նույնականացման (ID) քարտերով։ Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի երկու պետության կողմից վավերացվելուց հետո, ինչի մասին ԱԳՆ-ն պաշտոնապես կտեղեկացնի։ ՀՀ կառավարությունը հունվարի 26-ին կայացած նիստում հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև 2009 թվականի հունիսի 21-ի` դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջից ազատելու մասին փոխըմբռնման հուշագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը: Արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո ՀՀ քաղաքացիները կարող են Արաբական Միացյալ Էմիրություններ այցելել առանց մուտքի վիզայի։ Նախատեսվող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն ստորագրվելուց և երկու պետության կողմից վավերացվելուց հետո, ինչի մասին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես կտեղեկացնի»։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ քաղաքացիները կկարողանան Արաբական Միացյալ Էմիրություններ այցելել առանց մուտքի արտոնագրի։ Գործադիրը հավանություն է տվել համաձայնագրի կնքման առաջարկությանը։ 2023-ի հունվարին հարևան երկրների միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները երկու երկրներ կկարողանան այցելել նաև ID քարտերով: Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | Ռուբեն Վարդանյանի որդին՝ Le Figaro–ին․ Ապրիլի սկզբից շփում չկա, չափազանց անհանգիստ ենք Վարդանյանն ապրիլի 5–ից հացադուլ է հայտարարել ադրբեջանական բանտում Գիշերը տավուշցիները Բաղանիսի և Կիրանցի հատվածում միջպետական ճանապարհ են փակել Հավաքվածները պնդում էին, որ միակողմանի զիջումներով սահմանազատման և սահմանագծման գործընթացն ապօրինի է Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին |