Պապիկյանը շարունակում է այցերը զորամասեր․ Քննարկվում են ԶՈւ արդիականացման հեռանկարները![]() 4 փետրվարի 2023 - 16:22 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 4-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շարունակել է առանձնազրույցները ՊՆ N ուսումնական զորամասի սպայակազմի հետ: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Քննարկվել են ԶՈւ արդիականացման հեռանկարները, զորքերի մարտունակության բարձրացման, մարտական պատրաստության աստիճանի ամրապնդմանն առնչվող մի շարք հարցեր: Սպաների հետ զրուցել եմ նաև նրանց սոցիալ-կենցաղային հարցերի շուրջ: Այս շաբաթ մեկնարկած շրջայցերը ՊՆ բոլոր զորամիավորումներ ու զորամասեր շարունակվելու են»,-ասել է նա։ Այցերի նպատակն է տեղում ծանոթանալ ծառայության կազմակերպման ընթացքին, զինծառայողների կարգապահության և բարոյահոգեբանական վիճակին, սոցիալ-կենցաղային պայմաններին, առաջնագծի կահավորմանն ու իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին։ ![]() ![]() Այժմ պետական ֆինանսավորմամբ 23 բուհ է գործում Ձեռք է բերել նաև նոր տեխնիկա, որով հնարավոր է 3D ձևաչափով մոդելավորել դեպքի վայրը Երևանի Ամիրյան 2 հասցեում գործում է շարժական պատվաստումային կետ Նույն օրը մեղադրանք է ներկայացվել Գ.Խ.-ին ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |