26 հունիսի 2002 - 19:53 AMT
ԱՐԱՐԱՏ ԼԵՌԱՆ ԳԱԳԱԹԻՆ ԿՏԵՂԱԴՐՎԻ «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆԸ»
Դեպի բիբլիական լեռ զբոսաշրջիկների հոսք ապահովելու նպատակով` Արարատ լեռան գագաթին կտեղադրվի «Նոյյան տապանը»: Թուրքական աղբյուրների համաձայն, «տապանում» կգործեն թանգարան, ռեստորան, կոնֆերանսների դահլիճ եւ խանութ: Թուրքիայի տուրիզմի նախարար Մուստաֆա Թասարի խոսքերով, տուրիստները կկարողանան բարձրանալ լեռան գագաթ ճոպանուղիյով: Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: