Թուրքիայում չեն կարողանում մարել Իսկենդերունի նավահանգստում բռնկված հրդեհը

Թուրքիայում չեն կարողանում մարել Իսկենդերունի նավահանգստում բռնկված հրդեհը

PanARMENIAN.Net - Թուրքիայում չեն կարողանում մարել Իսկենդերունի նավահանգստում բռնկված հրդեհը, որտեղ այրվում են կոնտեյներները, որոնց մի մասը շրջվել է փետրվարի 6-ի երկրաշարժի ժամանակ, գրում է Interfax.ru-ն՝ Anadolu-ի վրա հղումով։

Բռնկման հստակ պատճառը հայտնի չէ։

Հրդեհը շարունակվում է։ Նավահանգստի վրա ծխի մեծ կուտակում կա։ Հրշեջները փորձում են տեղայնացնել բռնկումը։

Փետրվարի 6-ին 7․8 մագնիտուդով hզոր երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում, Սիրիայի հետ սահմանին, Ղազիանթեփի մոտակայքում: Ուժգին ցնցումներ են գրանցվել նաև Սիրիայի տարածքում։ Կան հազարավոր զոհեր և վիրավորներ, հազարավոր փլուզված շենքեր։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---