Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 7800-ը

Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 7800-ը

PanARMENIAN.Net - Վերջին տվյալներով Թուրքիայում և Սիրիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 7800-ը։

Թուրքիայում հայտարարվել է 6234 զոհի մասին, Սիրիայում՝ մոտ 2500-ի, հայտնում է BBC-ն։

Փլատակների տակ դեռ մարդիկ կան, սակայն ձմռան ցրտի պայմաններում նրանց ողջ դուրս բերելու հույսերը քիչ են։

Սիրիայում աղետալի վիճակը խորանում է քաղաքացիական պատերազմի պատճառով, քանի որ շատ շենքեր արդեն իսկ վնասված էին և փլուզվել են երկրաշարժից։ Նշվում է, որ փրկարարների և հումանիտար օգնության մուտքը շրջանների մի մաս կապված է դժվարությունների հետ։

Նշվում է նաև, որ Թուրքիայի հարավում, որտեղ տեղի է ունեցել երկրաշարժը, նույնպես շատ են սիրիացի փախստականները, որոնք հաճախ բնակվում էին հին և հապճեպ կառուցված շինություններում։

ՀՀ-ն փրկարարական ջոկատներ է ուղարկել Սիրիա և Թուրքիա՝ որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու նպատակով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։

Փետրվարի 6-ին 7․8 մագնիտուդով hզոր երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում, Սիրիայի հետ սահմանին, Ղազիանթեփի մոտակայքում: Ուժգին ցնցումներ են գրանցվել նաև Սիրիայի տարածքում։ Կան հազարավոր զոհեր և վիրավորներ, հազարավոր փլուզված շենքեր։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---