8 փետրվարի 2023 - 14:00 AMT
ՀՀ-ն Ֆրանկոֆոնյան 2027-ի խաղերը հյուրընկալելու հայտ է ներկայացրել

Հայաստանը Ֆրանկոֆոնյան 2027թ․խաղերը հյուրընկալելու հայտ է ներկայացրել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

«Հայաստանը պաշտոնապես նախնական հայտ է ներկայացրել 2027 թվականին Հայաստանում Ֆրանկոֆոնյան խաղեր հյուրընկալելու համար:

Խաղերին կարող է մասնակցել մինչև 4000 մարզիկ հինգ տասնյակ երկրից»,-ասվում է գրառման մեջ:

Ֆրանկոֆոնյան խաղերն անցկացվում են 4 տարին մեկ, 1989 թվականից սկսած։ Հայաստանն անդամակցում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը (ՖՄԿ) 2004-ին և 2012-ից արդեն ՖՄԿ լիիրավ անդամ է: