«Ժառանգությունն» երթ է կազմակերպել դեպի ԱՄՆ-ի դեսպանատուն

PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում 14:40-ին Մ.Սարյանի հուշարձանի մոտից Հայոց ցեղասպանության 94-ամյակին նվիրված երթ է սկսվել, որի կազմակերպիչը «Ժառանգություն» կուսակցությունն է: Ցուցարարները կանցնեն մայրաքաղաքի փողոցներով` Մաշտոցի պողոտայով, «Հաղթանակ» կամրջով, Իսակովի փողոցով դեպի Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատուն, որտեղ երթի կազմակերպիչները մտադիր են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային հասցեագրված նամակ հանձնել: Նամակը կոչ է անում ԱՄՆ-ի նախագահին կատարել իր նախընտրական խոստումը եւ ճանաչել Հայոց ցեղասպանությունն, որ թուրքական իշխանությունները գործել են 1915-1923թթ.:



PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում երթի կազմակերպիչ, «Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանը հաղորդել է, որ խաղաղ երթի ժամանակ ոչ մի բողոքի կարգախոս կամ պաստառներ չեն լինելու: «Մենք կկրենք այն բոլոր երկրների, ներառյալ ԵՄ-ի դրոշները, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Այս քայլով մենք մտադիր ենք մեր երախտագիտությունը հայտնել նրանց»,-ասել է նա:



Հայոց ցեղասպանությունը ճանաչել է շուրջ 20 երկիր, այդ թվում` Արգենտինան, Բելգիան, Վատիկանը, Վենեսուելան, Գերմանիան, Հունաստանը, Կանադան, Կիպրոսը, Լիբանանը, Լիտվան, Նիդերլանդները, Լեհաստանը, Ռուսաստանը, Սլովակիան, Ուրուգվայը, Ֆրանսիան, Չիլին, Շվեյցարիան, Շվեդիան: 1915-17թթ. Հայոց ցեղասպանության փաստն իր 1989թ. հունիսի 18-ի բանաձեւում ընդունել է նաեւ Եվրախորհրդարանը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---