Խորվաթիայի ԱԳ նախարարը Ծիծեռնակաբերդ է այցելել![]() 8 փետրվարի 2023 - 16:14 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Խորվաթիայի ԱԳ նախարար Գորդան Գրլիչ Ռադմանը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Նա հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին: Այցի շրջանակում Խորվաթիայի ԱԳ նախարարը ՀՀ ԱԳ նախարարից բացի հանդիպումներ կունենա ՀՀ նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի, Ամենայն հայոց կաթողիկոսի և պաշտոնատար այլ անձանց հետ: Հայաստանի և Խորվաթիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1994թ.-ին: 2019թ. հունիսի 7-ին Աշոտ Հովակիմյանը նշանակվել է Խորվաթիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Պրահա): 2011թ.-ից Երևանում գործում է պատվո հյուպատոսի գրասենյակը: ![]() ![]() «Ձայնային հաղորդագրություն եմ ուղարկել ԱԱԾ տնօրենի բջջային հեռախոսահամարին, որից հետո Աբազյանը զանգահարել է»,-գրել է նա Ժամը 15:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է Նշվում է, որ նման դրսևորումները դեմ են բոլոր միջազգային հումանիտար օրենքներին Ուղիղ չվերթերն իրականացվելու են շաբաթական 2 անգամ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |