8 փետրվարի 2023 - 16:43 AMT
Սեյրան Օհանյանը զրկվել է անձեռնմխելիությունից․ Նրա նկատմամբ քրհետապնդում կհարուցվի

Պաշտպանության նախկին նախարար, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը զրկվել է անձեռնմխելիությունից: Նրա նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի։

Առաջին միջնորդությանը 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 68-ը: Կողմ է քվեարկել 68 պատգամավոր, դեմ քվերակող պատգամավոր չի եղել:

2-րդ միջնորդությանը 107 պատգամավորներից մասնակցել է 66 պատգամավոր, կողմ են քվեարկել 66-ը:

3-րդին 107 պատգամավորներից մասնակցել են 68-ը, բոլորը կողմ են քվեարկել։

Միջնորդությունների քննարկմանը ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցել։

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 3 միջնորդություն էր ներկայացրել Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու համար: