9 փետրվարի 2023 - 15:48 AMT
Վարչապետ․ Հնարավոր է՝ մինչև ձմեռային զորակոչ կանանց զինծառայությունը հասանելի լինի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ, հնարավոր է՝ մինչև ձմեռային զորակոչ կանանց զինծառայության հնարավորությունն արդեն հասանելի լինի։

Նշվել է, որ կանայք կամավորության սկզբունքով կկարողանան 6 ամիս ժամկետային զինծառայություն անցնել՝ հետո «Պաշտպան հայրենյաց» ծրագրի տրամաբանությամբ անցնել ավելի երկարաժամկետ ծառայության և բարձր վարձատրություն ստանալ։

«Հավանաբար մինչև գալիք ձմեռային զորակոչ դրա հնարավորությունը հասանելի կլինի․․․ Պետք է անցնենք պրոֆեսիոնալ բանակի և, կարծես, արդեն մտնում ենք գործնական փուլ»,-հավելել է վարչապետը։

Նա նաև տեղեկացրել է, որ ծառայության անցնող կանանց համար նախատեսվում է ունենալ հնարավորինս նոր կամ թարմ ենթակառուցվածքներ։