9 փետրվարի 2023 - 16:02 AMT
Մարդասիրական բեռով ՀՀ երկրորդ օդանավը վայրէջք է կատարել Հալեպում

Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժից տուժած աղետյալներին օգնելու համար ՀՀ կառավարության կողմից ուղարկված մարդասիրական երկրորդ օդանավը փետրվարի 9-ին վայրէջք է կատարել Հալեպի օդանավակայան։

Ինքնաթիռը բեռնված է առաջին անհրաժեշտության ապրանքներով։

Օդանավի դիմավորման և մարդասիրական բեռների տեղավորման աշխատանքները ղեկավարել է Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը, հայտնում է Սիրիայում ՀՀ դեսպանությունը։

ՀՀ-ն փրկարարական ջոկատներ է ուղարկել Սիրիա և Թուրքիա՝ որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու նպատակով։

Փետրվարի 6-ին 7․8 մագնիտուդով hզոր երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում, Սիրիայի հետ սահմանին, Ղազիանթեփի մոտակայքում: Ուժգին ցնցումներ են գրանցվել նաև Սիրիայի տարածքում։ Կան հազարավոր զոհեր և վիրավորներ, հազարավոր փլուզված շենքեր։