Սարգիս Խանդանյանն ընտրվել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ

Սարգիս Խանդանյանն ընտրվել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ

PanARMENIAN.Net - Սարգիս Խանդանյանն ընտրվել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ։ Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 68 պատգամավոր:

ԱԺ 107 պատգամավորից գաղտնի քվեարկությանը մասնակցել է 68-ը: Քվեատուփում անվավեր քվեաթերթիկներ չեն եղել:

Հանձնաժողովի նորընտիր նախագահն ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր է:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի լիազորությունները դադարեցվել են։ ԱԺ նախագահը ստորագրել է արձանագրությունը։ Նա հրաժարականի դիմում էր ներկայացրել:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---