Դեսպան․ Իրանի ղեկավարությունն իմաստուն է՝ չի ենթարկվում որոշ փոքր պետությունների սադրանքներին

Դեսպան․ Իրանի ղեկավարությունն իմաստուն է՝ չի ենթարկվում որոշ փոքր պետությունների սադրանքներին

PanARMENIAN.Net - ՀՀ–ում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին լրագրողների հետ զրույցում ասել է, որ Իրանի ղեկավարությունն իմաստուն է և չի ենթարկվում որոշ փոքր պետությունների տարատեսակ սադրանքներին։

Դիվանագետին խնդրել են մեկնաբանել ադրբեջանական մամուլում հայտնված հաղորդագրություններն այն մասին, թե Հայաստանն ու Իրանը իբր պատրաստվում հարձակվել Լաչինի (Բերձոր. խմբ.) և Կուբաթլուի (Սանասար. խմբ.) ուղղությամբ, հայտնում է Sputnik Արմենիան։

ՀՀ պաշտպանության նախարարությունն ու ազգային անվտանգության ծառայությունն արդեն հերքել են այդ լուրը և սուտ որակել այն:

Դիվանագիտական առաքելության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանն ու Իրանը սերտորեն համագործակցում են բոլոր ուղղություններով, և եթե կան ոլորտներ, որտեղ փոխգործակցությունը չպետք է բացահայտվի, ուրեմն այդպես է պետք։

«Իրանը կարող է փոքր ապտակ տալ այն փոքր երկրներին, որոնք փորձում են իր համար խնդիրներ ստեղծել։ Բայց Իրանի իշխանությունները նախընտրում են գործել ոչ հույզերի ազդեցության տակ։ Նրանք բավականին իմաստուն են և զուսպ իրենց գործողություններում»,– ասել է Զոհուրին։

Նրա խոսքով` իրանական կողմը երբեք չի ցանկացել և այժմ էլ չի ցանկանում տարածաշրջանում լարվածություն ստեղծել։ Դեսպանը ԶԼՄ-ներին հորդորել է զերծ մնալ այնպիսի վերնագրերից ու հոդվածներից, որոնք կարող են լրացուցիչ լարվածություն առաջացնել։

«Ինչ վերաբերում է ռազմական իրավիճակին, ապա վստահեցնում եմ ձեզ, որ Իրանն ուշադիր հետևում է բոլոր սահմանային իրողություններին»,– նշել է դեսպանը։

Տարածաշրջանում Իրանի քաղաքականությունը հանգում է նրան, որ նպաստի կայունությանը և չվնասի։ Դիվանագետն ընդգծել է չպետք է թույլ տալ, որ հակառակորդները խաղ նախաձեռնեն, պետք է հենց իրենք սկսեն և վարեն։ Նա հավելել է, որ Իրանի և Հայաստանի հակառակորդները ցանկանում են քաոս մտցնել և շեղել 2 երկրների ղեկավարությունների ուշադրությունը, և որ այդ փորձերին առավել արդյունավետ հակազդելը Հայաստանի և Իրանի համակարգված գործողություններն են, այդ թվում տեղեկությունների մշտական փոխանակումը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---