Դատախազություն. Վիգեն Սարգսյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու միջոցներ են ձեռնարկվել11 փետրվարի 2023 - 12:24 AMT PanARMENIAN.Net - Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը։ Այդ մասին հայտնել են գլխավոր դատախազությունից, տեղեկացնում է Panorama.am-ը։ «Դատախազությունը հանձնարարել է վարույթն իրականացնող մարմնին, որպեսզի հետախուզում հայտարարելու հետ կապված միջոցներ ձեռնարկվեն»,- ասել են Դատախազությունից։ Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել` նրա հանձնարարությամբ բնակարաններ են հատկացվել համակարգի զինծառայող չհանդիսացող, հաշվառման մեջ չգտնվող, ցուցակներում ուշ ընդգրկված 26 անձի, հարուցվել է քրեական հետապնդում: Վիգեն Սարգսյանն արձագանքել է իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդմանը՝ նշելով, որ դա ոչ այլ ինչ է, քան քաղաքական հետապնդման դրսևորում, և նողկալի է։ «Հրապարակե՛ք բնակարաններ ստացածների ցանկն` յուրաքանչյուրի մարտական ուղին և վաստակը նշելով, և նրանց ցանկը, որոնց իրավունքները հսկող դատախազի կարծիքով խախտվել են: Նողկալի է»,-գրել է նա։ Ուշագրավ Անհայտ անձինք զանգահարում են ծնողներին, ներկայանում որպես դպրոցի աշխատակից և ուղղորդում չեղարկել ներկայացված հայտերը Նա պնդել է, որ համակարգի ներդրման փուլերին համընթաց՝ համակարգը պատրաստ է լինելու
Նա նշել է, որ տարածքի բարեկարգման աշխատանքներն ավարտված չեն և Երևանի քաղաքապետարանին հանձնված չեն Խումարյանն ավելի վաղ ֆեյսբուքյան գրառմամբ կասկած էր հայտնել, որ Արմեն Քոլոյանի ընտրությունը կանխորոշված է Ամենաընթերցվողը բաժնում | Աբրահամյան․ 2023թ. ընթացքում Ադրբեջանը հնարավորություն է ստացել բավականին լուրջ առավելություն ստանալ ռազմավարական առումով Նրա խոսքով՝ Ադրբեջանը բավականին ագրեսիվ քաղաքականություն էր վարում ՀՀ-ի նկատմամբ ՀՀ-ն չի միացել ԵԽ արդարադատության նախարարների՝ Ուկրաինային առնչվող հռչակագրին Հռչակագրով նախարարները ողջունել են Ուկրաինայի կողմից Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը ՀՀ կայցելի Լյուքսեմբուրգի փոխվարչապետը․ Նա կմասնակցի Yerevan Dialogue համաժողովին Նա կհանդիպի նաև Միրզոյանի հետ «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանին մտադիր են զրկել ավագանու մանդատից Նախատեսվում է մանդատից զրկել ևս 2 անդամի |