Վերականգնվում են 2022-ին պեղումներով հայտնաբերված հնագիտական գտածոները![]() 11 փետրվարի 2023 - 15:55 AMT PanARMENIAN.Net - Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնում լայն թափով ընթանում են 2022 թ․ պեղումներով հայտնաբերված հնագիտական գտածոների մաքրման, լվացման, ամրակայման և վերականգնման աշխատանքները։ Գտածոների թվաքանակով և ինքնատիպությամբ առանձնանում են հատկապես «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցի տարածքում անցյալ տարի կատարված պեղումները (արշավախմբի ղեկ․՝ Արման Նալբանդյան)։ Հայտնաբերված առարկաներից ուշադրություն են գրավում ջնարակված և տարբեր զարդանախշերով թասիկները, որոնք մեզ են ներկայանում մեծ ու փոքր հարյուրավոր բեկորների խնամքով մշակումից և վերականգնումից հետո։ Թվով շուրջ 30 թասիկներից 14-ի վրա ամբողջ հասակով պատկերված են տարատեսակ թռչուններ, որոնք մեծ բավականություն են պատճառում իրենց հորինվածքով, գունազարդումներով և կատարողական նուրբ արվեստով։ Խեցեղեն գտածոներից զատ՝ վերականգնվում կամ ամրակայվում են նաև մետաղական գտածոներ՝ զանգ, սրբապատկեր, մետաղադրամներ, մատանիներ և այլն: Խիստ ուշագրավ են նաև Մեծ բաղնիքի պեղումներից հայտնաբերված կավե ծորակները, արձանիկը, որոնք եզակի միջնադարյան Հայաստանի մշակույթն ուսումնասիրելու տեսանկյունից: ![]() ![]() Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |