ԶԼՄ․ ԱՄՆ «Մետրոպոլիտեն» թանգարանն Այվազովսկուն որպես ուկրաինացի նկարիչ է ներկայացրել

ԶԼՄ․ ԱՄՆ «Մետրոպոլիտեն» թանգարանն Այվազովսկուն որպես ուկրաինացի նկարիչ է ներկայացրել

PanARMENIAN.Net - Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանը ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկուն որպես ուկրաինացի նկարիչ է ներկայացրել։ Այդպես է գրված հայտնի նկարչի ծովանկարն ուղեկցող գրության մեջ։

Հայտնի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին արևմուտքում ավանդաբար ներկայացվում էր որպես գեղանկարչության ռուսական դպրոցի ներկայացուցիչ։

Փոփոխությունները թանգարանի կայքում նկատել է արվեստի պատմաբան և լրագրող Օկսանա Սեմենիկը, գրում է Pravda.com.ua-ը։

Որպես ուկրաինացի նկարիչ է ներկայացվել նաև Իլյա Ռեպինը։

Պարբերականը նշում է նաև, որ «Իվան Այվազովսկին ծնվել է 1817թ․ Թեոդոսիայում հայ վաճառականի ընտանիքում, որը Ղրիմ է տեղափոխվել Գալիչինայից 1812-ին, ուր նրա նախնիները տեղափոխվել են Արևմտյան Հայաստանից»։

Մեծ ծովանկարիչը ստեղծել Է շուրջ 6000 կտավ։ Աշխատել է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։ Պատկերել է հիմնականում ծովը՝ օրվա տարբեր ժամերին, տարվա բոլոր եղանակներին: Այվազովսկու գործերը աճուրդով վաճառվել են մինչև 2 միլիոն 125 հազար ամերիկյան դոլարով։ 2012-ի հունվարին Sotheby’s աճուրդի տան Նյու Յորքի մասնաճուղում տեղի ունեցած հին և 19-րդ դարի արվեստի նմուշների աճուրդում ամենաթանկ վաճառված արվեստի գործը Հովհաննես Այվազովսկուն վերագրվող «Նավը ծովում» կտավն էր, որը վաճառվել է 122.500 ԱՄՆ դոլարով: Այն թվագրվում է 1895 թ-ով: Հովհաննես Այվազովսկու «Վենետիկյան տեսարան. Սան Ջորջո» կտավը 2012-ին Sotheby’s աճուրդի տան Լոնդոնի մասնաճյուղում վաճառվեց 1.01 մլն ֆունտով` 1.62 մլն դոլարով:

 Ուշագրավ
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
---