Ղազախստանը հրաժարվել է Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելուց

PanARMENIAN.Net - Ղազախստանի պաշտպանության նախարար Դանիալ Ահմետովը ապրիլի 21-ին հաղորդել է, որ ղազախստանյան զինվորականները չեն մասնակցի Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին: «Մենք չենք մասնակցելու: Դա վերջնական որոշում է»,- հայտնել է Ահմետովը, հաղորդում է Ինտերֆաքսը:



ՆԱՏՕ-ի Cooperative Longbow 09 - Cooperative Lancer 09 զորավարժությունների անցկացումը Վրաստանում ծրագրվում է 2009թ. մայիսի 6 - հունիսի 1: Դրանք անցկացվելու են «Գործընկերություն հանուն խաղաղության», «Միջերկրածովյան երկխոսություն» եւ «Համագործակցության ստամբուլյան նախաձեռնություն» ծրագրերի շրջանակում:



Ինչպես ասվում է Եվրոպայում ՆԱՏՕ-ի միավորված զինված ուժերի գլխավոր հրամանատարության ապրիլի 16-ի կոմյունիկեում, զորավարժությունները նախատեսված են ՆԱՏՕ-ի եւ այդ ծրագրերով ընդգրկված երկրների միջեւ «փոխգործակցության ընդունակության բարելավման» համար:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---