90-ականների հետ համեմատած Հայաստանում արհեստական վիժումների թիվը 4 անգամ նվազել է21 ապրիլի 2009 - 19:08 AMT PanARMENIAN.Net - Աշխարհում մեկ տարում տեղի է ունենում 900 հազար բեղմնավորում: Իսկ ամեն օր ընդհատվում է 150000 հղիություն: Մեկ տարում գրանցվում են հղիության արհեստական ընդհատման 53-60 մլն դեպքեր:Հայաստանում 2004-ին օրենք ընդունվեց, ըստ որի յուրաքանչյուր կին իրավունք ունի մինչեւ 12 շաբաթը հղիության արհեստական ընդհատում անել: 12 եւ 22 շաբաթներից հետո միայն բժշկի նշանակմամբ կարելի է ընդհատել հղիությունը: «Հայաստանում սկսած 2005-ից հղիության ընդհատման պատճառով կանանց մահացության դեպքեր չեն գրանցվել: 90-ականների հետ համեմատած` արհեստական վիժումների թիվը նվազել է 4 անգամ. մեկ արհեստական վիժմանը բաժին է ընկնում 5 ծննդաբերություն: Այդ թվի մեջ չեն մտնում բնական վիժումները»,- ասել է ՀՀ Առողջապահության նախարարության մոր եւ մանկան առողջության պահպանման գլխավոր մասնագետ Գայանե Ավագյանը: Նա նշեց, որ շատ հայ կանայք փոխել են իրենց վերաբերմունքը հղիության եւ նրա ընդհատման նկատմամբ. օգտվում են հակաբեղմնավորման միջոցներից, ինչը նվազեցնում է արհեստական վիժումների քանակը: Հայաստանում ամենատարածված հակաբեղմնավորման միջոցներն են համարվում պահպանակները եւ ներարգանդային պարույրը: Ավելի քան 16 տոկոս կանայք նախընտրում են ներարգանդային պարույրը, որն անպայման պետք է նշանակվի բժշկի հետ խորհրդատվությունից հետո: Հայաստանում հղի կանանց համար բժշկական խորհրդատվությունն անվճար է: Նոր ազգային ծրագրով յուրաքանչյուր հղի կին Մայրության հավաստագիր է ստանում պոլիկլինիկայում, որտեղ խորհրդատվություն է ստանում: Այդ հավաստագիրը անվճար խորհրդատվության եւ ծննդաբերության իրավունք է տալիս: Դեռահասների շրջանում հղիության դեպքերը կազմում են 6 տոկոս: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |