ՀՀ-ն մարդասիրական օգնության 2-րդ խմբաքանակն է ուղարկել Թուրքիա

ՀՀ-ն մարդասիրական օգնության 2-րդ խմբաքանակն է ուղարկել Թուրքիա

PanARMENIAN.Net - Հայաստանը մարդասիրական օգնության 2-րդ խմբաքանակն է ուղարկել Թուրքիա։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։

«Հայաստանը շարունակում է մարդասիրական օգնություն ուղարկել երկրաշարժից տուժած շրջաններ։ Փետրվարի 14-ի ուշ երեկոյան հումանիտար օգնության երկրորդ խմբաքանակով բեռնված բեռնատարները հատել են հայ-թուրքական սահմանը՝ Մարգարայի կամրջով»,-ասվում է գրառման մեջ։

Հայաստանը մարդասիրական օգնության առաջին խմբքանակը Թուրքիա էր ուղարկել փետրվարի նույնպես Մարգարայի կամրջով։ ՀՀ հումանիտար բեռը 100 տոննա էր։

ՀՀ-ն փրկարարական ջոկատներ և հումանիտար օգնություն է ուղարկել Սիրիա և Թուրքիա՝ որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու նպատակով։

Փետրվարի 6-ին 7․8 մագնիտուդով hզոր երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում, Սիրիայի հետ սահմանին, Ղազիանթեփի մոտակայքում: Ուժգին ցնցումներ են գրանցվել նաև Սիրիայի տարածքում։ Կան հազարավոր զոհեր և վիրավորներ, հազարավոր փլուզված շենքեր։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---