Միրզոյան․ Անիի կամուրջը համատեղ ջանքերով վերանորոգելու համաձայնություն կա

Միրզոյան․ Անիի կամուրջը համատեղ ջանքերով վերանորոգելու համաձայնություն կա

PanARMENIAN.Net - Արտգործնախարար Արարատ Միրզոյանը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո համատեղ հայտարարության ընթացքում վերահաստատել է Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի ամբողջական բացման հարցում ՀՀ պատրաստակամությունը և նշել, որ ունեն համաձայնություն համատեղ ջանքերով վերանորոգելու Անիի կամուրջը։

«Այս դժվարին պահին գտնվելով Թուրքիայում ցանկանում եմ վերահաստատել տարածաշրջանում խաղաղություն կառուցելու և, մասնավորապես, Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարցում ՀՀ պատրաստակամությունը և ձգտումը»,-ասել է Միրզոյանը, գրում է Aysor.am-ը։

Նա հավելել է, որ քննարկել են այս գործընթացին վերաբերող որոշակի մանրամասներ։

«Ունենք համաձայնություն՝ համատեղ ջանքերով վերանորոգելու Անիի կամուրջը, ինչպես նաև հոգ տանելու համապատասխան ենթակառուցվածքների մասին՝ սահմանի ամբողջական բացմանն ընդառաջ», - հայտարարել է Միրզոյանը։

Անկարայում տեղի է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի առանձնազրույցը, որին հաջորդել է մամուլի ասուլիսը։ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը նպատակ ունի ցույց տալ Հայաստանի աջակցությունը փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժից մեծամասշտաբ վնասներ կրած Թուրքիային։

Այնուհետև Միրզոյանը կմեկնի ավերիչ երկրաշարժից տուժած Ադըյաման քաղաք, որտեղ կհանդիպի որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցող հայ փրկարարների հետ:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---