21 ապրիլի 2009 - 20:49 AMT
Հեռահաղորդակցային կայանների թվայնացման մակարդակը մայրաքաղաքում մոտենում է 90 տոկոսին
«ԱրմենՏելը» մտադիր է ընդլայնել 3G ցանցերը եւ դուրս գալ մայրաքաղաքի սահմաններից, լրագրողներին է հաղորդել «ԱրմենՏելի» (ապրանքանիշը Beeline) վաճառքների գծով տնօրեն Գենադի Կալգաշկինը մամլո ծառայությնում, որը նվիրված էր այն բաժանորդի շնորհանդեսին, որը 3G ցանցի (UMTS HSPA տեխնոլոգիա) շահագործումից ի վեր կատարել էր 500 000-րդ տեսազանգը Beeline շարժական ցանցում: Նրա խոսքերով, բացի 3G ցանցի գործարկումից, ընկերությունն առավելագույն պայմաններ է ստեղծում, որպեսզի ընկերության հաճախորդները կարողանան օգտվել ինտերնետ-ծառայություններից ոչ միայն Երեւանում, այլ նաեւ հանրապետության ողջ տարածքում: «Այսօրվա դրությամբ Հայաստանի արդեն 18 քաղաքներում հնարավոր է միանալ ինտերնետին եւ տարածշրջաններում մարդիկ շահագրգռված են ոչ պակաս, քան մայրաքաղաքում»,-ասել է Կալգաշկինկը:

Այս կապակցությամբ «ԱրմենՏելի» վաճառքների գծով տնօրենը հաղորդել է, որ տարածաշրջաններում ինտերնետ-ծառայություններից օգտվելը հնարավոր կդառնա ՀՀ ողջ տարածքի կայանների թվայնացման շնորհիվ:

Իր հերթին հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեգլոյանը նշել է, որ 2008թ. հիմնական ներդրումներն ուղղված էին թվայնացման իրականացմանը եւ այսօրվա դրությամբ Հայաստանի ողջ տարածքում հնարավոր է օգտվել 2,5G ցանցից: «Ընկերությունը կարեւորում է 3G ցանցի թողարկումը եւ արագ ու շարժական ինտերնետի ծառայություններից օգտվելու հնարավորությունը»,-ասել է նա: Նրա խոսքերով, թվայնացման ֆինանսավորմանն ուղղվել է 200 մլն դոլար երկու տարվա ընթացքում, իսկ թվայնացման մակարդակը մայրաքաղաքում արդեն մոտենում է 90 տոկոսի:

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի դուստր ձեռնարկությունն է, որի կազմում ընդգրկված են ձայնային կապի ծառայություններ եւ անլար ու ֆիքսված կապի տեխնոլոգիաների լայն սպեկտրի հիման վրա տվյալների փոխանցման, ինչպես նաեւ ինտերնետի հասանելիության ծառայություններ տրամադրող կապի օպերատորներ: «Վիմպելկոմի» կազմում ընդգրկված են ընկերություններ, որոնք ծառայություններ են տրամադրում Ռուսաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Վրաստանում ու Հայաստանում: «Վիմպելկոմ» ընկերությունների խմբի լիցենզիաներն ընդգրկում են շուրջ 340 մլն մարդ ընդհանուր բնակչությամբ տարածքներ: Ծառայությունները տրամադրվում են «Բիլայն» ապրանքանիշով: «Վիմպելկոմ» ԲԲԸ-ն առաջին ռուսաստանյան ընկերությունն է, որ ներառվել է Նյու Յորքի ֆոնդային բորսայի (NYSE) ցուցակում: Ընկերության բաժնետոմսերը NYSE բորսայում ունեն «VIP» խորհրդանիշը: