Ավարտվել է հայ-թուրքական սահմանի բացման դեմ ստորագրահավաքի քարոզարշավը

PanARMENIAN.Net - Երեքշաբթի ավարտվեց Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հնարավոր սահմանի բացման դեմ ստորագրահավաքը: «Քարոզարշավին միացածների թիվը հասել է ավելի քան 22 հազար մարդու: 600 էջերից կազմված գիրքը հավաքված բոլոր ստորագրությունների հետ կներկայացվի նախագահի վարչակարգ, նախարարների գրասենյակ, Թուրքիայի Ազգային մեծ ժողով (խորհրդարան) եւ կրթության նախարարություն»,- ասեց քարոզարշավի կազմակերպիչ, աշխարհի ադրբեջանցիների Վեհաժողովի կառավարման խորհրդի (ԿԱՄ) նախագահ Ասիֆ Գուրբանովը:



«Հայ-թուրքական սահմանի բացման դեմ» ստորագրահավաքը սկսվել է ապրիլի 7-ին:



Թուրք հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչները ենթադրում են, որ Հայաստանի հետ սահմանը կբացվի: Սակայն Թուրքիայի պաշտոնական պետկառույցները հայտարարել են, որ սահմանը չի բացվելու այնքան ժամանակ, քանի դեռ չի կարգավորվել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:



Գուրբանովի խոսքերով, քարոզարշավը Թուրքիայի դեմ չի անցկացվում: «Քարոզարշավն անցկացվում էր սահմանի բացումը կանխելու նպատակներով եւ ապացուցելու համար, թե դա ինչ վնաս կպատճառի Թուրքիային եւ Ադրբեջանին»,- ասել է Գուրբանովը, հաղորդում է TrendNews-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---