18 փետրվարի 2023 - 14:19 AMT
Երիտասարդը հետախուզվում էր վարժական հավաքից խուսափելու համար․ Խափանման միջոցը կալանքն է

Վարժական հավաքից խուսափելու համար հետախուզվող երիտասարդը հայտնաբերվել է և ձերբակալվել։ Խափանման միջոց է ընտրվել կալանքը:

Ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 16-ին Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերել, ձերբակալել և բաժանմունք են տեղափոխել 31-ամյա ժորա Ա.-ին, որը 2022 թ. դեկտեմբերի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածի (Վարժական հավաքից խուսափելը) մեղադրանքով, հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։