20 փետրվարի 2023 - 11:04 AMT
Չպարզված հանգամանքներում զինվոր է մահացել

Փետրվարի 19-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում զինծառայող, շարքային Հայկ Արամի Պետրոսյանը դեռևս չպարզված հանգամանքներում ստացել է հրազենային մահացու վիրավորում: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով տարվում է քննություն:

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,-ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ։