20 փետրվարի 2023 - 12:37 AMT
Էվանս. Վարդանյանը Բաքվում ընկալվում է որպես ուժեղ և արդյունավետ առաջնորդ

ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսն անդրադարձել է ԱՀ պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործունեությանը ԼՂ-ում և Ադրբեջանի արձագանքին՝ նշելով, որ Վարդանյանը Բաքվում ընկալվում է որպես ուժեղ և արդյունավետ առաջնորդ։ Այդ մասին նա գրառում է կատարել է Twitter-ում։

Էվանսը մեկնաբանել է Մյունխենի համաժողովի շրջանակում Հարավային Կովկասի հարցերով պանելային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն պնդման մասին գրառումները, որ Բաքուն պատրաստ է բանակցել Լեռնային Ղարաբաղում ծնված և այնտեղ ապրող մարդկանց հետ, բայց ոչ Ռուբեն Վարդանյանի։

«Ակնհայտ է, որ Ռուբեն Վարդանյանն ընկալվում է Բաքվում որպես ուժեղ և արդյունավետ առաջնորդ, որը կապեր ունի ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Արևմուտքում»,-գրել է Էվանսը մեկնաբանության մեջ։