21 ապրիլի 2009 - 21:48 AMT
Շուտով հնարավոր կդառնա տեսազանգերի իրականացման հնարավորությունը «ԱրմենՏել»-ի եւ «ՎիվաՍել»-ի միջեւ
«3G ցանցի գործարկումն ավելի շուտ կրում է իմիջային բնույթ եւ ուղղորդված է «ԱրմենՏել»-ի բաժանորդների պահանջների բավարարմանը», - հաղորդել է «ԱրմենՏել»-ի վաճառքների գծով տնօրեն Գենադի Կալգաշկինը` 3G ցանցի գործարկումը սկսելու պահից Beeline բջջային ցանցում 500-րդ տեսազանգի ավարտին զուգորդված մամլո ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով, բոլոր երկրներում այդ ցանցի կիրառման առաջին փուլը չի փակում բոլոր ծախսերը, սակայն այսօրվա դրությամբ 3G ցանցի գործարկումը շատ կարեւոր է, քանի որ հանդիսանում է ժամանակի պահանջը: «Մեր բաժանորդների շրջանում շատ կան երիտասարդներ, որոնք նորարարներ են եւ հետաքրքրվում են այդպիսի առաջատար ծրագրերով, իսկ 3G ցանցերն ուղղորդված են մեր բաժանորդների պահանջների բավարարմանը», - ավելացրել է նա:

Գենադի Կալգաշկինը հաղորդել է, որ ներկայումս տեստավորման ռեժիմում է գտնվում «ԱրմենՏել» եւ «ՎիվաՍելլ» օպերատորների ցանցերի միջեւ տեսազանգերի իրականացումը:

Այդ առնչությամբ, «ԱրմենՏելի» հասարակայնության հետ կապերի ծառայության բաժնի պետ Անուշ Բեգլոյանն ավելացրել է, որ «ՎիվաՍելլ»-ը վերջերս գործարկել է 3G ցանցը, ուստի դա միայն ժամանակի խնդիր է:

3G ցանցի առեւտրային շահագործումը սկսվել է 2008 թվականի սեպտեմբերին եւ գործարկման պահից արդեն կատարվել է մոտ 2 մլն զանգ եւ շուրջ 0,5 մլն տեսազանգ:

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշը) «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի դուստր ձեռնարկությունն է, որի կազմում ընդգրկված են ձայնային կապի ծառայություններ եւ անլար ու ֆիքսված կապի տեխնոլոգիաների լայն սպեկտրի հիման վրա տվյալների փոխանցման, ինչպես նաեւ ինտերնետի հասանելիության ծառայություններ տրամադրող կապի օպերատորներ: