21 փետրվարի 2023 - 12:14 AMT
Երևանում կանցկացվի արհեստական բանականության OpenTalks.AI համաժողովը

Արհեստական բանականության և մեքենայական ուսուցման OpenTalks. AI համաժողովը կանցկացվի Երևանում։ Այն ունի 4 հիմնական բաժին՝ CV (Computer Vision), NLP, RL, AGI-ն։ Նախատեսվում են նաև նոր ենթաբաժիններ։

Համաժողովը տեղի կունենա մարտի 6-ին և 7-ին՝ Հայաստանի ամերիկյան համալսարանում, ասվում է դրա ֆեյսբուքյան էջում։

Մի վայրում կհավաքվեն ML/DL առաջատար մասնագետները տարբեր ընկերություններից և համալսարաններից:

Նշվում է, որ առաջին բաժինը՝ CV-ն (Computer Vision) ML/DL-ում նորությունների հիմնական աղբյուրն է և այդ ոլորտում 2022-ի ձեռքբերումների մասին կխոսի Google-ի ավագ գիտաշխատող, գիտությունների թեկնածու Ալեքսեյ Դոսովիցկին։ Նրա ելույթը կլինի առցանց։

Ընդհանուր առմամբ երկու օրում ակնկալվում է մոտ 80 բանախոսի ելույթ։