Պուտին․ ՌԴ-ն կասեցնում է մասնակցությունը Ռազմավարական հարձակողական զենքի կրճատման պայմանագրին

Պուտին․ ՌԴ-ն կասեցնում է մասնակցությունը Ռազմավարական հարձակողական զենքի կրճատման պայմանագրին

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված իր ուղերձում հայտարարել է, որ Ռուսաստանը կասեցնում է մասնակցությունը Ռազմավարական հարձակողական զենքի կրճատման (ՌՀԶԿ) պայմանագրին:

«Ռուսաստանը կասեցնում է մասնակցությունը Ռազմավարական հարձակողական զենքի կրճատման (ՌՀԶԿ) պայմանագրին։ Կրկնում եմ` դուրս չի գալիս պայմանագրից, այլ կասեցնում է իր մասնակցությունը», - ասել է ՌԴ ղեկավարը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նա հիշեցրել է, որ փետրվարի սկզբին ՆԱՏՕ-ն պահանջել էր ՌԴ-ից վերադառնալ ՌՀԶԿ կատարմանը՝ այդ թվում, թույլ տալ այցերը միջուկային պաշտպանական օբյեկտներ։

«Նույնիսկ չգիտեմ, թե ինչպես սա անվանել, ուղղակի աբսուրդի թատրոն է կարծես։ Մեզ հայտնի է, որ Արևմուտքն անմիջական առնչություն ունի կիևյան ռեժիմի կողմից մեր ռազմավարական ավիացիայի բազաներին հարվածներ հասցնելու փորձերին»,-ասել է Պուտինը։

Նա հավելել է, որ այդ նպատակով կիրառված անօդաչուները զինվել և արդիականացվել են ՆԱՏՕ-ական մասնագետների աջակցությամբ։

«Հիմա էլ ուզում են նաև մեր պաշտպանական օբյեկտները ստուգել։ Այսօրվա դիմակայության պայմաններում դա պարզապես անհեթեթ է հնչում», - ասել է Պուտինը։

Ռազմավարական հարձակողական զենքի կրճատման (ՌՀԶԿ) պայմանագիրը միջուկային սպառազինությունների վերահսկման ոլորտում գործող միակ պայմանագիրն էր, որ գործում էր ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև միակ ռեժիմն է, որի ժամկետը սպառվում է 2026 թվականը: Ռուսաստանն ու ԱՄՆ-ն արդեն սկսել էին միջուկային զենքի սահմանափակման վերաբերյալ ապագա պայմանագրի չափորոշիչների հստակեցումը, սակայն երկխոսությունն ընդհատվեց Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո։

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---