22 փետրվարի 2023 - 11:16 AMT
Պապիկյանն ու ԱՄԷ պաշտպանության նախարարը քննարկել են ռազմատեխնիկական գործակցության հեռանկարները

Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԱՄԷ պաշտպանության պետնախարար Մոհամմադ Ահմադ ալ Բովարդիի հետ հանդիպմանը քննարկել է ՀՀ և ԱՄէ միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ներկա ընթացքն ու զարգացման հեռանկարները:

Հանդիպմանը մասնակցել է նաև ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը:

Հանդիպման ավարտին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ԱՄԷ պաշտպանության պետնախարարին հրավիրել է Հայաստան:

Պապիկյանը փետրվարի 20-ին մասնակցել է «ԱՅԴԵՔՍ ԵՎ ՆԱՎԴԵՔՍ 2023» ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը, որից հետո մեկնարկել է պաշտպանության նախարարի շրջայցը ցուցահանդեսում ներկայացված ընկերությունների տաղավարներ: Պապիկյանը ծանոթացել է ռազմարդյունաբերության մի շարք նորագույն նմուշների, հանդիպումներ է ունեցել ռազմարդյունաբերական խոշոր ընկերությունների ղեկավարների հետ, քննարկել ռազմական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: