Ադրբեջանն ու Իսրայելը մտադիր են ընդլայնել ԱԹՍ-ների համատեղ արտադրությունը

Ադրբեջանն ու Իսրայելը մտադիր են ընդլայնել ԱԹՍ-ների համատեղ արտադրությունը

PanARMENIAN.Net - Ադրբեջանն ու Իսրայելը քննարկում են անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրությունն ընդլայնելու հնարավորությունը: Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարար Մադաթ Գուլիևը Աբու Դաբիում IDEX-2023 ռազմարդյունաբերության միջազգային ցուցահանդեսի շրջանակում հանդիպում է ունեցել և քննարկել է այդ հարցը իսրայելական Aeronautics ընկերության ղեկավար Մոշե Էլազարի հետ։

«Մտքեր են փոխանակվել ԱԹՍ-ների համատեղ արտադրության ոլորտում համագործակցության ընդլայնման վերաբերյալ», - ասվում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ, գրում է Interfax.az-ը:

Գուլիևը նաև հանդիպել է Մարոկկոյի պաշտպանության նախարար Աբդելատիդ Լուդիի հետ և քննարկել է ռազմատեխնիկական ոլորտում երկու երկրների կապերը զարգացնելու և հետագա համագործակցության հեռանկարները։ :

IDEX-2023 ռազմարդյունաբերության միջազգային ցուցահանդեսի -համաժողովը մեկնարկել է փետրվարի 20-ին և կտևի մինչև փետրվարի 24-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---