Ծիրանավոր հինավուրց եկեղեցին քանդվում է աչքի առաջ

PanARMENIAN.Net - «Ծիրանավոր եկեղեցին, որը գտնվում է Աշտարակ քաղաքում, փլուզվում է աչքի առաջ: Եկեղեցին արդեն վաղուց է վնասված, բայց վերջին ժամանակներն ավելի նկատելի եւ վտանգավոր են դառնում պատերի ճեղքերը»,- լրագրողներին հայտարարել է «Էրեբունի» թանգարանի տնօրեն Աշոտ Փիլիպոսյանը: Նրա խոսքերով, Ծիրանավորի պահպանմամբ եւ մաքրմամբ զբաղվում է ռեժիսոր Վլադիմիր Բաբասյանը, որն ապրում է եկեղեցուց ոչ հեռու:



Ծիրանավոր եկեղեցին Աշտարակի հնագույն հուշարձանն է: Սա բազիլիկատիպ համեստ, լակոնիկ կառույց է` հիմնադրված 5-6-րդ դարերում սեւ տուֆից: Շինության ներքին տարածությունը բաժանված է երեք մասի` գմբեթը պահող սյուներով: 18-րդ դարում եկեղեցին պատվել է եւս մեկ շերտ արտաքին պատով: Մեր օրերում պահպանվել են միայն շինության պատերը: Բայց քարե շինվածքից, պահպանված ճարտարապետական դետալներից ակնհայտ է, որ եկեղեցին բազմիցս վերակառուցվել է, որ երկար դարերի ընթացքում մարդիկ հոգ են տարել պատերի ամրության մասին, մանրամասնորեն ծեփել են ճեղքերը` թողնելով միայն հրակնատները, քանի որ երկար տարիներ բազիլիկը միաժամանակ ծառայել է որպես ամրոց եւ ապաստարան շրջակա բնակիչների համար: Այդ պատճառով Ծիրանավորն այլ կերպ անվանում են Պոկաբերդ (Պոկի ամրոց):
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---