Shell-ը մարտից բենզալցակայանների ցանց կգործարկի ՀՀ-ում

Shell-ը մարտից բենզալցակայանների ցանց կգործարկի ՀՀ-ում

PanARMENIAN.Net - Բրիտանական-հոլանդական նավթագազային Shell միջազգային ընկերությունը մուտք է գործում հայաստանյան շուկա։ Ընկերությունը 2023-ի մարտին Հայաստանում բենզալցակայանների ցանց կգործարկի։

Ընկերության բենզալցակայանները կհամապատասխանեն ամենաբարձր որակի և չափանիշներին, հայտնում է Investin.am-ը։

Բենզինն ամբողջությամբ ներկրվելու է Հունաստանից։

Ավելի վաղ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել էր, որ աշխարհի խոշոր նավթագազային ընկերություններից մեկի հետ բանակցություններ են ընթանում։

Shell-ը բրիտանական նավթագազային միջազգային ընկերություն է, որի կենտրոնակայանը գտնվում է Լոնդոնում: Shell-ը հանրային սահմանափակ ընկերություն է, որն առաջնային ցուցակում է Լոնդոնի ֆոնդային բորսայում (LSE) և երկրորդական` Ամստերդամի Euronext-ում և Նյու Յորքի ֆոնդային բորսայում: Big Oil-ի հիմնական բաղադրիչը՝ Shell-ը եկամտով աշխարհում երկրորդ խոշորագույն ներդրողներին պատկանող նավթագազային ընկերությունն է (ExxonMobil-ից հետո)։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---