Կլաարը կրկին Երևանում է![]() 24 փետրվարի 2023 - 12:27 AMT PanARMENIAN.Net - Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կրկին տարածաշրջանային այցով Հարավային Կովկասում է՝ նրա այցը մեկնարկել է Երևանից։ Այդ մասին նա գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում։ «Վերադառնում եմ տարածաշրջան Մյունխենի հանդիպումների արդյունքներով խորհրդակցությունների շարք անցկացնելու համար՝ սկսելով Երևանից։ Լավ հանդիպումներ եմ ակնկալում»,–գրել է նա։ Փետրվարի 18–ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Հանդիպմանը հանդիպմանը կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի աշխատանքների ընթացքը։ Օրակարգում են եղել նաև տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումն ու երկու երկրների միջև դելիմիտացիայի հարցերը։ Ըստ հայկական կողմի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է Հայաստանի նպատակամղվածությունը` հասնելու այնպիսի պայմանագրի ստորագրմանը, որն իսկապես կերաշխավորի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղությունն ու կայունությունը: Վերջին անգամ Տոյվո Կլաարը Հայաստան էր այցելել հունվարի 23–ին, որտեղ հանդիպումներ և քննարկումներ էր ունեցել բարձրաստիճան պաշտոնյանների հետ։ ![]() ![]() Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ Նա հավելել է, որ այս պարագայում դուրս է մնում նաև երաշխավորի հարցը Նա հավելել է, որ պայմանագիրը չստորագրելու պատճառն անվստահությունն է Նստաշրջանը տեղի կունենա նոյեմբերի 18-20–ը ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |