Փրայս. Միշելը ՀՀ և Ադրբեջանի ղեկավարներին Բրյուսելում հանդիպման է հրավիրել

Փրայս. Միշելը ՀՀ և Ադրբեջանի ղեկավարներին Բրյուսելում հանդիպման է հրավիրել

PanARMENIAN.Net - Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին Բրյուսելում հանդիպման է հրավիրել։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։

Նրա խոսքով` ԱՄՆ–ն ակտիվորեն աջակցում է Եվրամիության միջնորդությանն այս հարցում։ Փրայսը նշել է, որ հանդիպման ամսաթիվը դեռ որոշված չէ` սպասում են Երևանի և Բաքվի պատասխանին, գրում է Sputnik Արմենիան՝ Պետդեպի կայքին հղումով։

«Սա հնարավորություն է, որից ցանկության դեպքում նրանք կարող են օգտվել և նստել, քննարկել այն առաջընթացը, որը կարողացանք արձանագրել վերջին շաբաթների ընթացքում»,–ասել է Փրայսը:

Այն հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ կառավարությունը քննարկում է Լեռնային Ղարաբաղ մարդասիրական օգնություն ուղարկելու հնարավորությունը, Փրայսը պատասխանել է, որ պետքարտուղար Բլինքենը վերջերս Մյունխենյան համաժողովի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է Լաչինի միջանցքով առևտրային և մասնավոր բեռների ազատ տեղաշարժի անհրաժեշտությունը՝ կողմերին կոչ անելով բացել նաև տրանսպորտային այլ երթուղիներ:

Փրայսի խոսքով առաջին հերթին կողմերն իրենք պարտավոր են վերացնել խոչընդոտներն ապրանքների ազատ հոսքի ներառյալ մարդասիրական օգնության համար։ Նա վստահեցրել է, որ պատրաստվում են իրենց դիվանագիտությունը կենտրոնացնել դրան հասնելու համար։

Փետրվարի 18–ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Հանդիպմանը հանդիպմանը կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի աշխատանքների ընթացքը։ Օրակարգում են եղել նաև տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումն ու երկու երկրների միջև դելիմիտացիայի հարցերը։ Ըստ հայկական կողմի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է Հայաստանի նպատակամղվածությունը` հասնելու այնպիսի պայմանագրի ստորագրմանը, որն իսկապես կերաշխավորի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղությունն ու կայունությունը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---