ԱԽ քարտուղար․ Եթե ՀՀ-ն գազի խնդիրներ ունենա, կգտնենք այլընտրանքային լուծումներ24 փետրվարի 2023 - 15:51 AMT PanARMENIAN.Net - ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը FactorTV-ի հետ զրույցում, անդրադառնալով ՌԴ կողմից ՀՀ-ին գազամատակարարման հնարավոր խափանումների մասին հարցին, ասել է, որ եթե ՀՀ-ն գազի խնդիրներ ունենա, կգտնեն այլընտրանքային լուծումներ։ Գրիգորյանն այդպես է պատասխանել դիտարկմանը, թե «Գազպրոմը» նվազեցրել է Հայաստան ուղարկվող գազի ծավալները և արդեն 8 օր է՝ ռուս մասնագետները չեն կարողանում այդ խցափակումը վերացնել և խնդիրը կարգավորել. նրան հարցրել են՝ «արդյո՞ք դա կարելի է ընկալել որպես զգուշացում Հայաստանին՝ չփորձեք սուվերեն որոշումներ կայացնել», հայտնում է Factor.am-ը։ «Մեզ ռուսական կողմը տեղեկացրել է, որ սա տեխնիկական հարց է։ Ես հույս ունեմ, որ այն իսկապես տեխնիկական հարց է․․․ Պետք է իրենցից ճշտել»,-ասել է Գրիգորյանը։ Այն հարցին, որ եթե հնարավոր չլինի, օրինակ, վեց ամիս այդ խցափակումը վերացնել, Հայաստանը կկարողանա՞ օգտագործել իրանական գազը, մինչև ՌԴ-ն կարողանա լուծել այդ խնդիրը, Գրիգորյանը պատասխանել է․ «Եթե ՀՀ-ն գազի խնդիրներ ունենա, կփորձի գտնել այլընտրանքային լուծումներ՝ գործող համակարգերին։ Հայաստանի համար կարևորն իր խնդիրները լուծելն է և միշտ էլ փնտրելու է լուծումներ տարբեր տեղեր»։ Ավելի վաղ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայտարարել էր, որ ՌԴ Ստավրոպոլի տարածաշրջանում փետրվարի 14-ին ժամը 16:00-ից մասնակի խցափակվել է Վրաստանը և Հայաստանի Հանրապետությունը սնուցող «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարը, որի պատճառով զգալիորեն նվազել են ՀՀ ներկրվող բնական գազի օրական ծավալները: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |