ՄԱԿ-ի ռասիզմին նվիրված խորհրդաժողովում նախապես ընդունվել է համաժողովի եզրափակիչ հայտարարությունը

PanARMENIAN.Net - Ապրիլի 21-ին Ժնեւում ՄԱԿ-ի ռասիզմի շուրջ խորհրդաժողովը ժամանակից շուտ ընդունեց համաժողովի եզրափակիչ հայտարարությունը: Փաստաթուղթը հավանություն է ստացել պարզեցված կարգով, առանց քվեարկության: Ժնեւում ՄԱԿ-ի ռասիզմի խնդրին նվիրված խորհրդաժողովի փակումից 3 օր առաջ, ապրիլի 21-ին անակնկալ կերպով եւ առանց քվեարկության ընդունվել է հանդիպման եզրափակիչ հայտարարությունը: Ինչպես լրագրողներին է հայտնել ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչը, երկրներից եւ ոչ մեկը դեմ չի արտահայտվել այս փաստաթղթին:



dpa լրատվական ծառայությունն այս առնչությամբ ենթադրել է, որ եզրափակիչ հայտարարությունն ընդունվել է այն մտավախությունների պատճառով, որ փաստաթղթում հետագա բանավեճերի արդյունքում կարող են փոփոխություններ կատարվել: Մասնավորապես, Լիբիան ցանկանում էր լրացում կատարել պաղեստինյան հարցի վերաբերյալ, հաղորդում է dpa-ն:



ՄԱԿ-ի Ժնեւի խորհրդաժողովը կտեւի մինչեւ ուրբաթ: Գերմանիան, ԱՄՆ-ն ու մի շարք այլ պետություններ հրաժարվել են մասնակցել համաժողովին, մտավախություն ունենալով, որ այն կարող է օգտագործվել Իսրայելի դեմ «հարձակումների» համար: Սակայն Ֆրանսիայի արտգործնախարար Բերնար Քուշները խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի բոյկոտը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---