ՀԱՊԿ ՊՆ ղեկավարների խորհրդի նիստը կկայանա Մինսկում

ՀԱՊԿ ՊՆ ղեկավարների խորհրդի նիստը կկայանա Մինսկում

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ-ի պաշտպանության նախարարների խորհրդի նիստը տեղի կունենա մայիսի 25-ին՝ Մինսկում: Այդ մասին հայտարարել է Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը ՀԱՊԿ պետությունների զինված ուժերի միջազգային ռազմական գործակցության ստորաբաժանումների պետերի աշխատանքային հանդիպման ժամանակ:

Նա նշել Է, որ ընթացիկ հանդիպման մասնակիցներից յուրաքանչյուրը կներկայացնի իր տեսլականը կազմակերպության ձևաչափում գործակցության վիճակի և զարգացման հեռանկարների վերաբերյալ, հայտնում է Belta-ն։

«Դա թույլ կտա մշակել հետագա զարգացմանն ուղղված ընդհանուր հայեցակարգ` հաշվի առնելով նոր մարտահրավերներն ու սպառնալիքները: Վստահ եմ, որ բելառուսական կողմի հնչեցրած դիրքորոշումը կներկայացեք պաշտոնակիցներիս ուշադրությանը, որոնց ուրախ կլինեմ տեսնել մայիսի 25-ին՝ Մինսկում, ՀԱՊԿ-ի պաշտպանության նախարարների խորհրդի նիստի շրջանակում», - ասել է Խրենինը։

Նա նշել է, որ միջոցառման արդյունքները հիմք կլինեն կազմակերպության կանոնադրական մարմինների որոշումների հետագա իրականացման համար։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---