Forbes-ը հայկական Krisp-ն ու Podcastle-ն ընդգրկել է արհեստական բանականության 14 խելահեղ գործիքի ցանկում 2 մարտի 2023 - 17:18 AMT PanARMENIAN.Net - Հեղինակավոր Forbes պարբերականը ներկայացրել է արհեստական բանականության 14 խելահեղ գործիք, որոնց շարքում տեղ են գտել հայկական Krisp-ն ու Podcastle-ը, հայտնում է Արմենպրեսը։ Podcastle-ն աուդիո ձայնագրման և խմբագրման հարթակ է՝ ինտեգրված AI գործիքներով, որոնք օգնում են ստեղծել պարզ, մաքուր ձայնագրություններ։ Դրանք հնչում են պրոֆեսիոնալ մշակում անցածի պես՝ ավտոմատացնելով այնպիսի առաջադրանքներ, ինչպիսիք են կողմնակի ձայնի, աղմուկի մաքրումը: Krisp-ը կոնֆերանսի ծրագիր է, որն օգտագործում է ալգորիթմներ իրական ժամանակում ֆոնային աղմուկները, արձագանքները և այլ շեղող տարրերը հեռացնելու համար՝ ապահովելով, պարզ և պրոֆեսիոնալ հանդիպումներ: Պարբերականը նաև հավելել է, որ ChatGPT-ի գործարկումը վերջին ամիսներին ցույց է տվել, որ նոր տեսակի գեներատիվ AI գործիքները կարևոր են ոչ միայն ակադեմիական հետազոտությունների կամ Սիլիկոնյան հովտի տեխնոլոգիական հսկաների ոլորտում։ «AI-ն իսկապես դարձել է տեխնոլոգիա, որը ցանկացած բիզնես կամ անհատ կարող է օգտագործել՝ հեղափոխություն անելու աշխատանքի կամ ամենօրյա գործունեության մեջ»,-ասվում է հրապարակման մեջ։ Podcastle-ն ու Krisp-ը ընդգրկվել են այս վարկանիշում ChatGPT-ի, Dall-E 2-ի, Stable Diffusion 2-ի և այլ հանրահայտ գեներատիվ արհեստական բանականության գործիքների հետ։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |