ԱՄՆ Իրվայն քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան կտեղադրվի

ԱՄՆ Իրվայն քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան կտեղադրվի

PanARMENIAN.Net - ԱՄՆ Իրվայն քաղաքի խորհուրդը միաձայն քվեարկել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի կառուցման օգտին, հայտնում է Ամերիկայի Հայ դատի գրասենյակը Twitter-ի իր միկրոբլոգում։

Քվեարկությունը տեղի է ունեցել փետրվարի 28-ին։

«Իրվայնի քաղաքային խորհուրդը միաձայն քվեարկել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի տեղադրման օգտին քաղաքի Մեծ զբոսայգում։ Նախաձեռնությանը սատարել է պրոֆեսոր Գև Աբազաջյանը Հայ դատի գրասենյակից՝ ներկայացնելով Հայոց ցեղասպանությունից փրկված իր ընտանիքի պատմությունը»,-ասվում է գրառման մեջ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---