Փաշինյան. Ասում են՝ «Նոր Զովքը» փակում են, որ «Երևան Սիթին» լավ աշխատի, եղավ՝ դատավարությունը ցույց կտա 4 մարտի 2023 - 15:39 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը անդրադարձել է նաև «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցում արձանագրված խախտումներին և մարդկանց արձագանքին։ Նա նշել է, որ մարդիկ ասում են՝ «Նոր Զովքը» փակում են, որ «Երևան Սիթին» լավ աշխատի՝ հավելելով, որ դատավարությունը ցույց կտա, հայտնում է Factor.am-ը։ «Խոշոր բացահայտում է եղել, հայտնաբերվել է, որ մի սուպերմարկետ 4 միլիարդ դրամի հարկեր չի վճարել։ Այդ թեմայով մի ռեպորտաժի տակ քաղաքացիների մեկնաբանությունները հետևյալն էին՝ այս սուպերմարկետին բռնել են, որ մյուսի գործերը լավ գնան։ Ոչ ոք չի ասում՝ գուցե իրականություն է, ասում են՝ սարքեցին, «Նոր Զովքը» փակում են, որ «Երևան Սիթին» լավ աշխատի։ Եղավ, ձեր ասածն է, հրապարակային դատավարությունը ցույց կտա»,- ասել է Փաշինյանը` հավելելով, որ բոլորը պետք է վճարեն հարկերը։ «Նոր Զովք» ՍՊԸ-ում առերևույթ հարկային չարաշահումներին վերաբերող քրեական վարույթով մեղադրյալ 4 անձ կալանավորվել է, այդ թվում՝ սեփականատերը, տնօրենը, գլխավոր հաշվապահը, ինչպես նաև առերևույթ հանցավոր մեխանիզմի կիրառմանը տեխնոլոգիական-ծրագրային աջակցություն ցուցաբերած մեկ այլ ՍՊԸ-ի սեփականատեր Վ․Ս․-ն։ «Նոր Զովք» ընկերության ավելի վաղ տարածված հայտարարության մեջ ասվում էր, որ «Քննչական կոմիտեն առաջնորդվում է ենթադրությունների հիման վրա հաշվարկված գումարներով»։ Նշվում էր, որ փետրվարի 20-ից իրավապահ մարմինների մեկնարկած գործողությունները օրինականության տիրույթում չեն և ընկերության բնականոն գործունեությունը խաթարելու միտում ունեն: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |