ԶՈւ-ում զինվորական հանցագործությունները նվազել են, ընդհանուր բնույթի հանցագործությունները` աճել

ԶՈւ-ում զինվորական հանցագործությունները նվազել են, ընդհանուր բնույթի հանցագործությունները` աճել

PanARMENIAN.Net - 2022-ին ԶՈւ-ում զինվորական հանցագործությունները նվազել են, ընդհանուր բնույթի հանցագործությունները՝ աճել։ Այդ մասին ասել է գլխավոր դատախազի տեղակալ, զինդատախազ Գրիգոր Էլիզբարյանը՝ ներկայացնելով 2022 թվականի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքներն ու վերլուծությունները:

2022-ին ՀՀ զինված ուժերի և այլ զորքերի զորամասերում արձանագրվել է 4570 դեպք (2021 թվականին՝ 6195). դեպքերը նվազել են 1625-ով: Դրանցից 2874-ը եղել են պատահարներ և զանցանքներ, 1696-ը հանցագործություններ, այդ թվում 1028-ը զինվորական, 668-ը` այլ ընդհանուր բնույթի։

Նշվել է, որ 2021 թվականի համեմատ պատահարները նվազել են 1186 դեպքով, հանցագործությունները՝ 376-ով: Ընդ որում, զինվորական հանցագործությունները նվազել են 450-ով, իսկ այլ ընդհանուր բնույթի հանցագործություններն աճել են 74-ով: Եթե 2021 թվականի ընթացքում արձանագրված հանցագործություններից 32.7%-ը եղել են ծանր և առանձնապես ծանր, ապա 2022-ին արձանագրված 1696 հանցագործություններից ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները կազմել են 17.8%, հայտնում է Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը։

2021 թվականի համեմատ ծանր հանցագործությունները 2022-ին նվազել են 100 դեպքով, իսկ առանձնապես ծանր հանցագործությունները՝ 328-ով։

2022 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժերի և այլ զորքերի զորամասերում արձանագրվել է կոռուպցիոն հանցագործությունների 98 դեպք (2021 թվականին՝ 213):

2022 թվականի ընթացքում պետական շահերի պաշտպանության հարցադրումներով կատարվել է 373 ուսումնասիրություն, հայտնաբերվել՝ 236 խախտում:

Նշված ժամանակահատվածում Զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի և կայազորների զինվորական դատախազությունների կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է պետությանը պատճառված 4 մլրդ 939 մլն 220 հազար 746 դրամի վնաս (2021 թվականին՝ 2 մլրդ 701 մլն 344 հազար 766 դրամ)։

փոխանցմամբ, 2022 թվականին դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ վերականգնվել է 1 մլրդ 951 մլն 448 հազար 493 դրամի վնաս (2021 թվականին՝ 1 մլրդ 177մլն 473 հազար 888 դրամ): Նախկինում կատարված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված վնասներից հաշվետու ժամանակահատվածում վերականգնվել է 560 մլն 94 հազար 96 դրամ: Հաշվետու ժամանակահատվածում պետական շահերի պաշտպանության ոլորտում հարուցվել է 4 հայց, դրանցով բռնագանձման ենթակա գումարը կազմել է 68 մլն 460 հազար 756 դրամ (2021 թվականին՝ 2 մլն 6 հազար 387 դրամ)։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---