Մխիթարյանը՝ հավաքական վերադառնալու մասին․ Ավելի լավ է մեկ քայլ շուտ ավարտել կարիերան, քան երկու քայլ ուշ

Մխիթարյանը՝ հավաքական վերադառնալու մասին․ Ավելի լավ է մեկ քայլ շուտ ավարտել կարիերան, քան երկու քայլ ուշ

PanARMENIAN.Net - Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Պրոֆֆուտբոլին» հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի հավաքական վերադառնալու հավանականությանը, հայտնում է Armsport.am-ը:

«Արդյոք հավաքականի կազմում կանցկացնե՞մ 96-րդ խաղը․ կարծում եմ՝ ցավոք, ոչ։ Չեմ զղջում իմ որոշման համար։ Միշտ որոշումներս ընդունել եմ սառը գլխով և հանգիստ սրտով՝ չնայած, որ այդ որոշումը կայացնելը շատ դժվար է եղել։ Կարծում եմ՝ ավելի լավ է մեկ քայլ շուտ ավարտել կարիերան, քան երկու քայլ ուշ։ Սա այն դեպքն էր, երբ զգացի, որ արդեն ժամանակն է։ Խնդիրների ու դետալների մասին մանրամասն կխոսեմ երևի ֆուտբոլիստի կարիերաս ավարտելուց հետո, թեև բոլորին գուցե հիմա է հետաքրքիր։ Ավելի լավ կլինի խոսենք հետո։ Ամեն ինչ կբացատրեմ ու կպատմեմ։ Միակ բանը, որ կարող եմ ասել՝ իմ երկրի ազգային հավաքականին հաջողություն մաղթելն է, որ հաջողության հասնեն ինչպես Թուրքիայի, այնպես էլ՝ մնացած խաղերում։

Եկել է ժամանակը, որ նոր, երիտասարդ սերունդը պատասխանատվություն վերցնի և կարողանա ազգային հավաքականն իր հետևից տանել։ Տեսանք՝ վերջին խաղերը շատ դժվարությամբ ստացվեցին, բայց մարզչի գալով հուսամ ամեն ինչ կշտկվի ու մեր տղաները պատվով և պատասխանատվությամբ հանդես կգան»,- ասել է Մխիթարյանը։

Հենրիխ Մխիթարյանը հայտարարել է Հայաստանի հավաքականից հեռանալու մասին 2022-ի մարտի սկզբին։ Դրան նախորդող 6 տարին նա հավաքականի ավագն էր։

«Կարծում եմ, որ հիմա ամենահարմար ժամանակն է։ Ես ազգային թիմին տվեցի այն ամենը, ինչ կարող էի։ Այդ պատճառով առաջիկա տարիներին ես ամբողջովին կենտրոնացած կլինեմ իմ ակումբային կարիերայի վրա»,–գրել էր Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում։

Նա նշել է նաև, որ հենց Հայաստանում` իր հայրենիքում է իր ֆուտբոլային կարիերայի սկիզբը դրվել և ընդմիշտ շնորհակալ կլինի յուրաքանչյուր մարդու, ով աջակցել է իրեն, մարզել, ում հետ խաղացել է, ով նպաստել իր աճին։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---