Haaretz. Իսրայելյան բազայից սպառազինությամբ 92 չվերթ է եղել դեպի Բաքու

Haaretz. Իսրայելյան բազայից սպառազինությամբ 92 չվերթ է եղել դեպի Բաքու

PanARMENIAN.Net - Haaretz պարբերականի հետաքննության արդյունքում, որն իրականացվել է հանրամատչելի ավիացիոն տվյալների վերլուծության վրա, պարզել է, որ վերջին 7 տարվա ընթացքում ադրբեջանական Silk Way Airlines ավիաընկերությունն առնվազն 92 չվերթ է կատարել Օվդա ավիաբազայից, որը միակ օդանավակայանն է Իսրայելում, որով կարող է զենք արտահանվել կամ ներմուծվել երկիր։

Իսրայելի ՌՕՈւ Օվդա ավիաբազան գտնվում է Էյլաթից դեպի հյուսիս։

Վերջին այդպիսի չվերթը տեղի է ունեցել նախորդ շաբաթ, երբ ադրբեջանական Իլ-76 ինքնաթիռը վայրէջք է կատարել Օվդա ավիաբազայում, 2 ժամ եղել է ցամաքում, այնուհետև օդ է բարձրացել և, անցնելով Իսրայելի կենտրոնի վրայով, շարունակել ճանապարհը Թուրքիայի տարածքի վրայով, այնուհետև թեքվել է արևելք՝ վերադառնալով մեկնարկի կետ՝ Բաքու, գրում է Haaretz-ը։

Նշվում է, որ վերջին երկու տասնամյակում Իսրայելը ռազմավարական դաշինք է ունեցել Ադրբեջանի հետ և Իսրայելը միլիարդավոր դոլարների զենք է վաճառում Ադրբեջանին, իսկ փոխարենը, ըստ որոշ աղբյուրների, նավթ ստանում և հասանելիություն Իրանին։

Նշվում է, որ, ըստ արտերկրի ԶԼՄ-ների, Ադրբեջանը թույլ է տվել Մոսսադին դիտարկման առաջապահ բաժին ստեղծել՝ հետևելու համար այն ամենին, ինչ կատարվում է Իրանում, որը սահմանակից է Ադրբեջանին հարավում, ինչպես նաև օդակայան է նախապատրաստել, որը նախատեսված է Իսրայելին օժանդակելու համար, եթե վերջինս որոշի գրոհել Իրանի միջուկային օբյեկտները։

Նշվում է նաև, որ 2 տարի առաջ հաղորդագրություններ եղան, որ Մոսսադի գործակալները, որոնք առևանգել էին Իրանի միջուկային արխիվը, մաքսանենգ ճանապարհով տեղափոխվել է Իսրայել Ադրբեջանի տարածքով։

Նշվում է նաև, որ ըստ Ադրբեջանի պաշտոնական հաղորդագրությունների, այս տարիների ընթացքում Իսրայելն Ադրբեջանին է վաճառել սպառազինության ամենաարդիական համակարգեր, այդ թվում բալիստիկ հրթիռներ, ՀՕՊ և ՌԷՊ համակարգեր, գրոհային ԱԹՍ-ներ և այլն։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---