Ֆրանսիայի ԱԳՆ-ն մատնանշել է` ադրբեջանցիները թիրախավորել են ոստիկանական մեքենան 7 մարտի 2023 - 11:47 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի ԱԳՆ-ն արձագանքել է Արցախում տեղի ունեցած «ծանր միջադեպին»՝ հստակ մատնանշելով, որ ոստիկանական ավտոմեքենան թիրախավորվել է ադրբեջանական կողմից։ «Ցավում ենք մարտի 5-ին տեղի ունեցած այդ ծանր միջադեպի զոհերի համար, որի ընթացքում Լաչինի միջանցքի մերձակայքում ոստիկանների տեղափոխող ավտոմեքենան թիրախավորվել է ադրբեջանական ուժերի կողմից՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում», - ասված է պաշտոնական Փարիզի հայտարարության մեջ, հայտնում է «Ազատությունը»։ Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունն անհրաժեշտ է համարում, որպեսզի լույս սփռվի միջադեպի հետ կապված բոլոր փաստերի վրա։ Փարիզը նաև կոչ է անում խստորեն պահպանել հրադադարը։ Մարտի 5-ին ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա, ինչի հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող՝ փոխգնդապետ՝ Արմեն Մայորի Բաբայանը, մայոր՝ Դավիթ Վալերիի Դանիելյանը, լեյտենանտ՝ Արարատ Թելմանի Գասպարյանը: Եվս մեկ ծառայող՝ լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը, ստացել է հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում՝ բժիշկների հսկողության տակ: Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հայտարարել է, որ տարածքային կորուստներ չկան՝ նման լուրերը սուտ են։ Ադրբեջանը հայտնել է 2 զոհի մասին։ Ուշագրավ Նա հավելել է, որ Երևանը դե յուրե շարունակում է կազմակերպության անդամ մնալ ՌԴ ԱԳՆ–ն անդրադարձել է ՀՀ Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի ընտրությանը
Ըստ նրա, իրականում, դա կարող է փոխել իրավիճակը Վաշինգտոնում է գտնվում նաև Հայաստանի ԱԳ նախարարը Ամենաընթերցվողը բաժնում | Աբրահամյան․ 2023թ. ընթացքում Ադրբեջանը հնարավորություն է ստացել բավականին լուրջ առավելություն ստանալ ռազմավարական առումով Նրա խոսքով՝ Ադրբեջանը բավականին ագրեսիվ քաղաքականություն էր վարում ՀՀ-ի նկատմամբ Օրգանական քիմիայի ինստիտուտի հարևանությամբ շինարարությունը դադարեցվել է Համապատասխան արձանագրություն է կազմվել իրավախախտում իրականացրած ընկերության նկատմամբ ՀՀ-ն չի միացել ԵԽ արդարադատության նախարարների՝ Ուկրաինային առնչվող հռչակագրին Հռչակագրով նախարարները ողջունել են Ուկրաինայի կողմից Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը ՀՀ կայցելի Լյուքսեմբուրգի փոխվարչապետը․ Նա կմասնակցի Yerevan Dialogue համաժողովին Նա կհանդիպի նաև Միրզոյանի հետ |