7 մարտի 2023 - 12:23 AMT
Միրզոյանը Կահիրեում կմասնակցի Արաբական երկրների լիգայի խորհրդի նիստին

Մարտի 7-9-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Կահիրեում՝ մասնակցելու Արաբական երկրների լիգայի՝ նախարարական մակարդակով խորհրդի նիստին, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Այցի ընթացքում նախատեսվում են նաև հանդիպումներ՝ այդ թվում Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Սամեհ Շուքրիի հետ։

Հունվարին Հայաստան էր ժամանել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Ալ-Սիսին: Դա Եգիպտոսի նախագահի առաջին այցն էր անկախ Հայաստանի պատմության մեջ։