Կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 29-ի![]() 7 մարտի 2023 - 12:24 AMT PanARMENIAN.Net - Մարտի 7-ի ժամը 10:00-ի դրությամբ` կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 29-ի: Հոսպիտալացված է 15 քաղաքացի, 7-ը դուրս է գրվել: Նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: 29 վարակվածից 26-ը պատվաստված չէ, 3-ը` մեկ դեղաչափով, հայտնում է Առողջապահության նախարարությունը։ Ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 4-6 տարեկան երեխաների համար: ԱՆ-ն հորդորում է կարմրուկի դեմ պլանային պատվաստումներ չստացած երեխաների ծնողներին դիմել հաշվառման պոլիկլինիկա և պատվաստել երեխաներին: Նշվում է, որ պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդների հետ շփված այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ Հայաստանում կարմրուկի համաճարակի մասին խոսք չկա՝ բնակչության 95%-ը պատվաստված է այդ հիվանդության դեմ։ Ունենք փոքր բռնկում և պետք է ճիշտ ձևով զսպենք՝ թույլ չտալով դրա հետագա տարածումը», - ասել է նա։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |