2022-ին ՀՀ-ում արտադրված գինու 30%-ն արտահանվել է![]() 7 մարտի 2023 - 14:37 AMT PanARMENIAN.Net - 2022-ին Հայաստանում արտադրված մոտ 13 մլն լիտր գինու 30 տոկոսն արտահանվել է, 2021-ին արձանագրված ցուցանիշը գերազանցելով 51 տոկոսով։ Մոսկվայում կայացած «ՊրոդԷքսպո» սննդի և խմիչքների ցուցահանդեսին հայկական 21 ընկերություն է մասնակցել: Հայ արտադրողներն արտասահմանցի գինեսերներին ներկայացել են միասնական՝ ազգային տաղավարով, այցելուների համար բացահայտել հայկական ավելի քան 150 տեսակ գինի, հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։ Հայկական գինիների մասնակցությունը «ՊրոդԷքսպոյին» Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը կազմակերպում է 5-րդ անգամ։ Ցուցահանդեսին մասնակցության արդյունքում հայ արտադրողները մշտապես ձեռք են բերում նոր գործընկերներ և կնքում արտահանման նոր պայմանագրեր։ «ՊրոդԷքսպոն» սննդարդյունաբերության և ալկոհոլային խմիչքների ամենամեծ միջազգային ցուցահանդեսն է Ռուսաստանում և Արևելյան Եվրոպայում։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |