Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն առանց համաշխարհային գերտերությունների անհնա՞ր է

PanARMENIAN.Net - Առանց գերտերությունների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հայ-թուրքական հարաբերությոնների կարգավորումն անհնար է: Այդ մասին Երեւանում Երեւան - Մոսկվա «Հայաստան-Թուրքիա. իրական տեղաշարժեր երկկողմանի հարաբերությոններում, թե՞ գերտերությունների աշխարհաքաղաքական խաղեր» թեմայով հեռուստակամուրջի ժամանակ հայտարարեց հայ քաղաքագետ, Կովկասի Ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:



«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը գործընթաց է, որի արդյունքում այդ նույն գերտերությունները փոխազդեցություն են ունենում ինչպես միմյանց, այնպես էլ հակամարտող կողմերի` Հայաստանի եւ Թուրքիայի վրա»,- ընդգծել է Ալեքսանդր Իսկանդարյանը: Հայ քաղաքագետի խոսքերով, եթե հետեւենք հայ-թուրքական մերձեցման գործընթացի դինամիկային, ապա կարելի է նկատել, որ Թուրքիան հրաժարվել է իր կողմից առաջադրված երեք նախապայմաններից երկուսից: «Ինձ թվում է, որ այսօրվա դրությամբ հականականություն կա, որ Երեւանի ու Անկարայի միջեւ սկսված գործընթացը կշարունակվի»,- նկատել է Ալեքսանդր Իսկանդարյանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---