Ալիև. Հուսով ենք՝ Երևանը դրական կարձագանքի խաղաղության պայմանագրի վերաբերյալ մեր դիտողություններին

Ալիև. Հուսով ենք՝ Երևանը դրական կարձագանքի խաղաղության պայմանագրի վերաբերյալ մեր դիտողություններին

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հույս է հայտնել, որ Երևանը դրական կարձագանքի խաղաղության պայմանագրի վերաբերյալ ադրբեջանական առաջարկներին։

«Հուսով ենք, որ Հայաստանը դրական կարձագանքի խաղաղության պայմանագրի վերաբերյալ մեր դիտողություններին»,-ասել է Ալիևը Բաքվում Լատվիայի նախագահ Էգիլս Լևիտիսի հետ բանակցություններից հետո։

Նա հավելել է, որ որոշ ժամանակ առաջ ներկայացրել էին իրենց առաջարկները, որոնք «հիմնված են միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի վրա», հայտնում է Interfax.az-ը։

«Մենք ստացել ենք Հայաստանի մեկնաբանությունները։ Ի պատասխան մենք մեր մեկնաբանություններն ենք ուղարկել։ Այնպես որ, գործընթացը շարունակվում և հույս ունենք նույնքան ուժեղ քաղաքական կամք տեսնել ՀՀ կողմից»,-ասել է Ալիևը։

«Հուսով ենք, նրանք ճիշտ որոշում կկայացնեն, չեն փորձի ժամանակ ձգել, ինչպես 28 տարի, երբ մենք բանակցում էինք․․․Ակնկալում ենք, որ Հայաստանը ժամանակ չի կորցնի և դրական կարձագանքի մեր առաջարակներին, որոնց աջակցում են միջազգային դերակատարներից շատերը»,-ասել է Ալիևը։

Ավելի վաղ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ խաղաղաղության պայմանագրի տեքստում 3-4 կետերի շուրջ Հայաստանն ու Ադրբեջանն առայժմ համաձայնության գալ չեն կարողանում՝ չնշելով, թե կոնկրետ որ կետերի մասին է խոսքը։

 Ուշագրավ
Թասմանիան դարձավ ավստրալիական երրորդ նահանգը, որը ճանաչել է Ցեղասպանությունը
Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել է օպերատիվ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում
Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիան հետագա քայլեր կձեռնարկի, եթե «հուշակոթողը չքանդեն»։
Նախագիծը նաև կոչ է անում դադարեցնել ռազմական օգնությունը Ադրբեջանին
---